Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ

Հղիությունը պաշտպանում է ռևմատիկ հոդաբորբից

Հղիությունը պաշտպանում է ռևմատիկ հոդաբորբից

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ռևմատիկ հոդաբորբի զարգացման վտանգի աստիճանը պայմանավորված է ծննդաբերությունների թվով: Այնուամենայնիվ, պաշտանիչ ազդեցությունը պահպանվում է միայն երկու տարվա ընթացքում:


Ռևմատիկ հոդաբորբը, դա աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ իմունիտետը քայքայում է հոդերի հյուսվածքները` հանգեցնելով բորբոքումների, ցավերի ու հյուսվածքների վնասման:


Որոշ գիտնականներ կարծել են, թե հղիության ընթացքում մորից ստացվող էմբրիոնի բջիջները նվազեցնում են ռևմատիկ հոդաբորբի զարգացման վտանգը:


Սիեթլում հետազոտվել են հոդաբորբի ախտորոշումով 310 կին և հսկվող խմբից 1418 կին: Յուրաքանչյուր մասնակից ուներ առնվազն մեկ երեխա, ինչը 39%-ով նվազեցրել է հիվանդության առաջացման վտանգը:


Այնուամենայնիվ պաշտպանությունը ժամանակի ընթացքում թուլացել էր: Ծննդաբերությունները, որոնք տեղի էին ունեցել վերջին հինգ տարիների ընթացքում 71%-ով նվազեցրել էին ռևմատիկ հոդաբորբի զարգացման հավանականությունը: Երեխայի ծննդաբերությունն արդեն 15 տարի առաջ` պայմանական պաշտպանություն էր ապահովել միայն 24%-ի դեպքում:


Ռևմատիկ հոդաբորբ առաջացել էր այն կանանց 9%-ի մոտ, ովքեր մայրացել էին 5 տարի առաջ, 14% – 15 տարի առաջ և 17% կանայք` ում երեխաները լույս աշխարհ էին եկել ավելի վաղ:


Երեխա չունեցող կանանց շրջանում հիվանդությունն առավել տարածված էր (24%):


Էմբրիոնային բջիջները կիսով չափ բաղկացած են հայրական գենետիկական նյութից, դրա համար էլ կարող են նվազեցնել հիվանդության առաջացման վտանգը:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. divolife.com.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ